Armenian text to speach

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության պետի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի նորանշանակ տեղակալ Գևորգ Խալաթյանին:

Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադառնալով Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առանցքային դերակատարությանը՝ հույս է հայտնել, որ պետի տեղակալը բարեխղճորեն կիրականացնի գլխավոր վարչության առջև դրված խնդիրները:

Գևորգ Խալաթյանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքեր՝ գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների նախաքննության պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:




Լրահոս