Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայանում է Վարդան Ղուկասյանի դատական նիստը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանք առաջադրեցին։
Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել՝ կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն, սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։
Իսկ ահա 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների հետ է կապված։ Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մտան ԱԱԾ շենք ու առաջադրեցին նաև 3-րդ մեղադրանքը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հոսվսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























