Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրանիկ Քոչարյանին անգամ եթեր չեն տալիս. նրա շուրջ օղակը «սեղմվում» է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին իշխանությունները տարբեր տեղերում «պերսոնա նոն գրանտա» են հայտարարել:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանին տևական ժամանակ է Հանրային հեռուստաընկերություն ոչ մի հաղորման չեն հրավիրում, այն պարագայում, երբ վերջինս դարձել էր Հ1-ի «աստղը»: Գրեթե բոլոր իրադարձություններից հետո Քոչարյանին անպայման հեռուստաընկերություն էին հրավիրում` նրա դիրքորոշումը պարտադիր ներկայացնում:

Armlur.am-ը փորձել է Քոչարյանից պարզել, թե ինչու նրան չեն հրավիրում եթերի:

Ի դեպ, նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը իշխանական էլիտայի մոտ ևս չունի նախկին փոխհարաբերությունները: Քոչարյանի հետ լարված է նաև Ալեն Սիմոնյանը, ԱԺ ՊՆ և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ողջ կազմը:

Լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել էր հանձնաժողովի անդամներին ներկայացնել 44-օրյա պատերազմի զեկույցը, իսկ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց ԱԺ կանոնակարգ օրենք խախտել ու զեկույցը ներկայացնել ԱԺ լիագումար նիստին:

Ըստ մեր աղբյուրների՝ Անդրանիկ Քոչարյանի հետ մի քանի ՔՊ-ակններ են այժմ շփվում ու անգամ իշխանությունների ներսում, տեղեկություններ կան, որ նրան չեն ցանկանում հաջորդ խորհրդարան «բերել»:

Ի դեպ, Փաշինյանն իր վատ վերաբերմունքը դեպի Քոչարյանը ակնհայտ ցույց տվեց նոյեմբերի 12-ին, երբ խորհրդարանը հարկադրաբար ընդմիջում էր հայտարարել, քանի որ Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բյուջեի զեկույցի պահին դահլիճում չէր եղել։

ԱԺ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը բարկացել էր թիմակիցների վրա, ապա ուշացումով ներս էր եկել Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը ձեռքերը վեր պարզած բարկացել, ապա նախատել է Քոչարյանին։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս