Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽոյԲարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ ամձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար:

 Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք,  ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

 ՑուլԴժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

 Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

 Երկվորյակներ:  Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

 Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց  նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

 Խեցգետին: Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

 Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավորապես,  հրաժարվել վնասակար մթերքներից:

 Առյուծ:  Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում  նախաձեռնություն դրսևորելու համար:

 Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Առյուծներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Շարունակությունը` hraparak.am -ում:




Լրահոս