Armenian text to speach

Ալաշկերտ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ալաշկերտ գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը տանը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։
Նոյեմբերի 24-ին ոստիկաններն այցելել են Ալաշկերտ, ժամը 12:42-ին տղամարդուն ձերբակալել և տեղափոխել բաժին: Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն:

Խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է թղթի երեք փաթեթ և կաթուցիչ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է արկղ, որի մեջ կար մոտ 75 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված և 13 գրամ կշռող նույն զանգվածով ապակե տարա։
Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս