Armenian text to speach

«Սպարտակի» ստադիոնի տրիբունան կկոչվի Նիկիտա Սիմոնյանի անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Լուկոյլ Արենայի» «Ա» տրիբունան ստացել է Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է Մոսկվայի «Սպարտակի» մամուլի ծառայությունը։

«Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի անվան «Ա» տրիբունան։ Նա հավերժ կլինի հարազատ ակումբի կողքին»,- գրել է ռուսական ակումբը։

«Արարատի» լեգենդար մարզիչը նաև «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է։ Նիկիտա Սիմոնյանը մահացել էր նոյեմբերի 23-ին։ Օլիմպիական խաղերի չեմպիոնը 99 տարեկան էր։

Նիկիտա Սիմոնյանին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ Մոսկվայի «Սպարտակի» մարզադաշտում:




Լրահոս