Արձանագրությունների ստորագրումից ոչինչ չստացանք․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2009թ.  ապրիլի 22-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  «Ճանապարհային քարտեզը»:  Նույն թվականի հոկտեմբերի 10-ին  Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանից մեկ տարի անց՝ 2010թ ապրիլի  22-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Այսպիսով, 2008-ից սկսած արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը, որի վրա ծախսվեցին բավականին լուրջ քարոզչական, ֆինանսական ռեսուրսներ, արդյունք չտվեց: Այսօր մենք կրկին վերադարձել ենք ելման դիրք՝ չունենալով որեւէ ձեռքբերում, բացի, թերեւս, Էդվարդ Նալբանդյանի թշերի կարմրությունից»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս