Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելել են և ծանոթացել Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։
Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։
Այնուհետև Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ այցելել և ծանոթացել են Ստեփանծմինդա – Գվելեթի հատվածի շինարարությանը։
Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:
Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկվել են ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները»,-ասված է հաղորդագրության մեջ։



















































































