«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում 7 փոխտնօրեն կա։ Փոխտնօրենների այսպիսի առատությունն անհասկանալի է ուսուցիչների համար, որոնք համարում են, որ նրանց աշխատավարձ է վճարվում իրենց հաշվին: Դպրոցի տնօրենը համաձայն չէ սրա հետ։
Մեր թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենը այդքան մեծ թվով փոխտնօրեն ունենալը հիմնավորել է ուսումնական հաստատության ֆինանսական լավ վիճակով։ Նույն դպրոցում աշխատող ուսուցիչները կարծիք են հայտնում, որ այդ հաստիքները անիմաստ ու անտեղի են և ստեղծված են ինչ-որ մարդկանց լավություն անելու նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։