Armenian text to speach

Պակիստանը հերքել է Աֆղանստանում ավիահարվածների մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պակիստանը հերքել է Աֆղանստանի գերագույն առաջնորդ Զաբիհուլլահ Մոջահեդինի խոսնակի հաղորդագրությունն այն մասին, որ երեքշաբթի գիշերը ավիահարվածներ են հասցվել Աֆղանստանի երեք նահանգներում, հաղորդում է պակիստանյան «Pakistan Observer» լրատվական կայքը։

«Միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել առաջատար լրագրողների հետ և հստակ հայտարարել, որ Պակիստանը որևէ գործողություն չի իրականացրել Աֆղանստանի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։

Գեներալ-լեյտենանտի խոսքով, որին մեջբերել է պորտալը, Պակիստանը միշտ բացահայտորեն հայտարարում է իր գործողությունների մասին։

«Գեներալի հայտարարությունը անմիջապես վերջ դրեց քաղաքական և ռազմական շրջանակներում տիրող ոգևորությանը և ենթադրություններին»,-գրում է Pakistan Observer-ը։




Լրահոս