
Երեկ կայացել է “”Այաքսի”” եւ ՊՍՎ-ի երիտասարդական թիմերի հանդիպումը, որտեղ ամստերդամյան թիմը խոշոր հաշվով հաղթել է մրցակցին՝ 4։1։ “”Այաքսի”” երիտասարդական թիմի կազմում առաջին իսկ րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով վերջերս էր վերականգնվել վնասվածքից և առայժմ տեղ չի գտնում “”Այաքսի”” առաջին թիմում։ Հենց հայ ֆուտբոլիստն էլ սկիզբ է դրել իր թիմի հաղթանակին՝ 14-րդ րոպեին դիպուկ հարվածով առաջ մղելով իր “”Այաքսին””։ 77-րդ րոպեին, երբ վերջնական արդյունքն արդեն ցուցատախտակին էր, Արազ Օզբիլիսը փոխարինվել է։