Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» -ի տեղեկություններով` Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա: Հիշեցենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար, եւ գտնվում էր ,Կոշե-ի մեկուսարանում: Վերջինս 2008 սեպտեմբերի 10-ին, հենց Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ազատ արձակվեց: Իսկ նրա եղբայր` Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շարունակում է մնալ արմատական ընդդիմադիր նույն Սերժ Սարգսյանին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     

 




Լրահոս