Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ, այս մասին հայտարարել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։
Նա նշել է, որ հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։
«Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնի դրանց ծավալը և կնպաստի մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։
Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- նշել է մարզպետը։





























