Վայոց ձորի մարզպետը շուտով կլքի մարզպետի պաշտոնը․ Հ․ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել նրա հետ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել: Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, եւ ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել: Հիշեցնենք, որ 2012 թվականին Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Էդգար Ղազարյանի միջեւ: Մարզպետը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին` ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն հետեւից կգան, դեմը կկանգնեն` կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»: Ծառուկյանն էլ հակադարձել էր. «.. ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչեւ հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է` «ծիրանի ցոգոլ»: Հնարավոր է` Հ. Աբրահամյանի որոշումը պայմանավորված է հենց այս «խնամիական» հանգամանքով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      


 




Լրահոս