Armenian text to speach

«Իմ նկատմամբ հարուցվել է կեղծ քրեական գործ»․ քաղաքացին խնդրանքով դիմում է ՀՀ ՄԻՊ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանին

Հայաստան Սևան քաղաքի բնակիչ ՀՀ քաղաքացի Նարեկ Սմբատի Սողոմոնյանից Հայտնում եմ Ձեզ, որ 2018 թվականի մարտի 31-ից առ այսօր իմ նկատմամբ իրականացվել է տարբեր տեսակի հնացագործություններ, որի վերաբերյալ ներկայացրել եմ դիմում բողոքներ ՀՀ-ի տարբեր իրավական կառույցներին առերևույթ և անհերքելի կատարված հանցագործությունների վերաբերյալ, հիմնականում իրավական կառույցներում զբաղեցրած բարձր պաշտոնյաների կողմից նախապես ծրագրավորված և իրագործված տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ։ Այն, որ 2023 թվականին իմ՝ Նարեկ Սմբատի Սողոմոնյանիս, նկատմամբ հարուցվել է շինծու քրեական գործ, մինչդեռ ըստ քրեական գործում արձանագրված բովանդակության, փաստված է, որ այդ քրեական գործում տուժող ճանաչված Դավիթ Արայիկի Մուրադխանյանը գողացել է ինձ պատկանող կախազարդը, որից հետո ապակյա գնդով հարվածել է գլխիս և հնչեցրել հայհոյանքներ։ Սակայն անցել է շուրջ 22 տարի և չկա այնպիսի ապացույց, որ Դավիթ Մուրադխանյանը ենթարկվել է պատասխանատվության, չկա որևէ իրավական գնահատական նրա կողմից կատարված արարքների վերաբերյալ տվյալ վարույթում հանրային մեղադրող Պետրոս Պետրոսյանի կողմից կամ քննիչների կողմից։ Այլ, ընդհակառակը, Դավիթ Մուրադխանյանի վարքագծից դրդված, նրա հակաօրինական և հակաբարոյական վարքի դրսևորումից հետո և ելնելով բարոյականան անհամաձայնությունից իմ կողմից Դավիթ Մուրադխանյանին հակադարձ հարված հասցնելը և արնահոսությամբմ արմնական վնասվածք նրան պատճառելը կոռումպացված իրավապահ մարմինների համար շարժառիթ է դառնում իրավաբանական կեղծիքով ոչ իրավաչափ և սխալ քրեական գնահատական տալու։

Արդյունքում՝ իմ նկատմամբ մեղադրանք է ներկայացվում, որը ենթադրում է 3-4 տարվա ազատազրկում։ Սա էլ առիթ է ստեղծում դատախազ Պետրոս Պետրոսյանի համար մեզնից շորթել 7 հազար դոլար, ինձ համար կեղծել բժշկական փաստաթղթեր, որի միջոցով հնարավոր եղավ ինձ ազատել կեղծ մեղադրանքից։ Սույն բաց նամակը գրված է իմ՝ Նարեկ Սմբատի Սողոմոնյանիս, կողմից էլեկտրոնային նամակի տեսքով Ժողովուրդ օրաթերթին փոխանցելու նպատակով և, վստահելով «Ժողովուրդ» օրաթերթի անաչառությունը, խնդրում եմ որպեսզի սույն դիմում-նամակս հրապարակվի»։

Ինչպես հայտնում է Նարեկ Սողոմոնյանն՝ ինքն այս պահին գտնվում է Սևանի հոգեբուժարանում, որտեղ իրեն առավել անվտանգ է զգում։ Ինչպես նա է հայտնում՝ նշված անձանց կողմից բռնության է ենթարկվել ոչ միայն ինքը, այլև իր եղբայրը և իր մայրը։ Բռնություն կիրառող անձը, քաղաքացու խոսքով, մնացել է անպատիժ և շարունակում է սպառնալ իրեն ու իր ընտանիքին։

 




Լրահոս