Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանի անտառները վառվում են. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դիլիջանի համայնքապետարանը խնդրում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել, սակայն հրդեհն ագահաբար խժռում է Դիլիջան ազգային պարկի բազմամյա տնկիները։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:

Պատգամավորը հայտնել է նաև, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Մինչ այս էլ հրդեհ էր բռնկվել Ճամբարակ-Թթուջուր հատվածում:

Քիչ առաջ էլ  ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ հրդեհի տարածումը դեպի տներ և Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է։

Ժամը 10։30-ի դրությամբ` Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։

ArmLur.am-ը փորձեց կապվել Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ հանդիպման է։
Սարգսյանը երեկոյան տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ ակտիվ փրկարարական աշխատանքներ են տարվում, իսկ առավոտյան հավելյալ ուժեր կմիանան, համայնքապետը հավաստիացնում է, թե չկա այն իրավիճակը, որը չափազանցված ներկայացվում է։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 21-ին էր Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում էր խոտածածկ տարածք։

Օրերս էլ Տավուշի մարզում էր հրդեհ բռնկվել և այժմ փրկարարները 2 ուղղությամբ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում։

ArmLur.am-ի հետ զրույցում տեղացիները պնդեցին, որ դժվար թե դիտավորություն լինի, այլ հիմնական պատճառը չոր կլիման է՝ օրինակ բերելով տարածաշրջանում ևս հրդեհների մասին լուրերը։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս