Armenian text to speach

Նա կցանկանար դա, բայց նախ պետք է համաձայնության գալ․ Թրամփը՝ Զելենսկու Վաշինգտոն այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար վերադառնալ Սպիտակ տուն։ Սակայն, նա հավելել է, որ նախ պետք է վերջնականապես կնքվի խաղաղության համաձայնագիրը։

Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը։

Ասուլիսի ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա սպասում է, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի իրեն, ինչին ԱՄՆ առաջնորդը պատասխանել է.

«Նա կցանկանար գալ, բայց կարծում եմ՝ մենք նախ պետք է ավարտենք գործարքը։ Մենք լավ բանակցություններ ենք վարում։ Մենք սկսել ենք Ռուսաստանի հետ բանակցություններ։ Մենք առաջընթաց ենք գրանցում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։




Լրահոս