Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են ՔՊ-ականներից առաջադրվել 2026 թվականի ցուցակում. ովքեր են հրաժարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու հոգու, կրկին առաջադրվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:

Բանն այն է, որ կիրակի օրն արդեն ավարտվում է առաջադրումների ժամանակահատվածն ու արդեն ՔՊ-ն պետք է ամփոփի իր նախընտրական նախնական ցուցակում ովքեր են առաջադրվելու:

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ նախընտրական ցուցակում հրաժարվել է առաջադրվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը: Վերջինս 2022 թվականից է խորհրդարան եկել ու իր թիմակիցներին ասել է, որ այլևս չի ցանկանում առաջադրվել` անձնական կյանքով է ցանկանում ապրել:

Ինչպես հայտնի է արդեն՝ երկու ՔՊ-ական կին պատգամավոր ևս ցանկություն չունեն կրկին պատգամավոր առաջադրվել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Լենա Նազարյանը ևս որոշել են անձնական հարցերից ելնելով այլևս չառաջադրվել:

Լենա Նազարյանն այժմ աշխատում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամում ու շարունակելու է իր աշխատանքն այնտեղ:

Մյուս ՔՊ-ական կին պատգամավորները թեժ մրցակցության մեջ են մտնելու: Ի դեպ, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր իրենց շրջապատում հայտարարում էին, որ նպատակ չունեն կրկին խորհրդարան գալ, մտքափոխվել են:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ նախընտրական ցուցակը մոտ 250 հոգուց է բաղկացած լինելու, որից 95 հոգին՝ կին:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս