Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆիզկուլտինստիտուտի դասախոս է կալանավորվել․ մանրամասներ՝ Կոմիտեի օպերացիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին հայտնի է դարձել, թե Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կոնկրետ որ ամբիոն է մտել Հակակոռուպցիոն կոմիտեն եւ կոնկրետ, որ ամբիոնի վարիչն է ձերբակալված:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործողությունները կոնկրետ կատարվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնում եւ ձերբակալել են ամբիոնի վարչին:

Հայտնել էինք, որ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Կաշառք գործով դասախոսներ են ձերբակալվել։

Դիմել էինք կոմիտե, որտեղից ի պատասխան՝ հաստատեցին նշելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս