Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արտակ Ջումայանը 2025 թվականի դեկտեմբերի 1-ից կազատվի Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
ArmLur.am-ի բացառիկ տեղկությունների համաձայն՝ Ջումայանին նոր պաշտոն են տալիս։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Ջումայանը կնշանակվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ջումայանի WhatsApp-ի օգտահաշիվը կոտրել էին և տարբեր բժշկական կենտրոնների հաղորդագրություններ էին գրվել նրա անունից։

Քնար Մանուկյան






























