Հայաստանում հոսում են հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրեր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը թերեւս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլեւ ժամկետների հետ մեկտեղ կալանավայրերը: Ավելի ճիշտ՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը: Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով` «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկն էր: Այս մասին «ժողովուրդ»-ը տեղեկացավ «Էրեբունի» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանից, ով, ի դեպ, ՔԿՀ-ի փակվելուց հետո նշանակվել է «Սեւան» ՔԿՀ պետ. «Տեղյակ չեմ՝ ինչ նախագիծ կա, բայց որ «Էրեբունի» ՔԿՀ-ում սողանք կար, դա փաստ է ու գնալով շատանում էր: Աստված չաներ մեկի հետ մի բան լիներ, ի՞նչ պատասխան էինք տալու: Մենք այդ մասին տեղյակ էինք պահել ղեկավարությանը եւ միգուցե դա էլ դարձավ փակման պատճառը: Իսկ հիմա «Սեւան»-ում նորմալ է»: Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզում այս օրերին քրեակատարողական նոր հիմնարկ է կառուցվում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ պետ է նշանակվելու «Սեւան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Խշտոյանը:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս