ՆԳՆ-ն հայտնում է, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա երկու վիրավոր։
shamshyan.com-ը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում ։
Նախարարությունը հայտնում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ նախնական վարկածի` տարածքում աղբ է այրվել, ինչի հետևանքով էլ պայթյուն է տեղի ունեցել։





























