«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉՒ»-ի հետ զրույցում տնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Արթուր Առաքելյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հիմնականում ներգրավված են մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, ընդ որում՝ այդ ձեռնարկությունների 91%-ը գերփոքր սուբյեկտներ են։
«Նրա խոսքով` միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում փակվել են շուրջ 1500 գերփոքր, մինչև 5 աշխատող ունեցող առևտրի օբյեկտներ։ Սա այն պայմաններում, երբ 2013 թվականին գործող 12652 խանութներից առևտրի շրջանառության 63%-ը բաժին է ընկել 31-ից ավելի աշխատող ունեցող 155 խոշոր խանութներին։ Ցուցանիշները վկայում են, որ մանրածախ առևտրի ոլորտում փոքր և միջին բիզնեսի դերր նվազում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։