Վաշինգտոնում կրակոցների մեջ կասկածվողը ծառայել է Աֆղանստանում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինների հետ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով կասկածյալի ազգականին։
«Նա Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականի սեպտեմբերին՝ աֆղանական բանակում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի հետ 10 տարի ծառայելուց հետո»,-ասվում է հրատարակության մեջ։
Կրակոցները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 23:00-ին) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ։ Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է։
Երկու Ազգային գվարդիայի զինծառայողներ վիրավորվել են կրակոցների հետևանքով և գտնվում են ծանր վիճակում։ Թրամփն ավելի վաղ հաստատել էր, որ հարձակվողը ժամանել է Աֆղանստանից 2021 թվականի սեպտեմբերին։

























































































