Հոնկոնգի Թայ Պո շրջանում տեղի ունեցած ուժեղ հրդեհի հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, իսկ 279-ը համարվում են անհետ կորած։ Հրդեհը բռնկվել է Wang Fuk Court բնակարանային համալիրում, որը վերանորոգման փուլում էր։
Հրդեհը սկսվել է ժամը 14:51-ին և արագ տարածվել է։
Դեպքի առթիվ երեք մարդ է ձերբակալվել՝ մարդկային զոհերի պատճառ դառնալու կասկածանքով։
Հրշեջ ծառայությունից հայտարարվել է, որ շենքերում ջերմաստիճանը չափազանց բարձր է, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները։
7 աշտարակ է տուժել, շատ բնակիչներ չեն կարողացել դուրս գալ, քանի որ հրդեհային ազդանշանները չեն գործել, իսկ վերելակները կանգնել են։ Բազմաթիվ տարեցներ մնացել են շենքերի մեջ։
Փակվել են ճանապարհներ, ստեղծվել են ժամանակավոր կացարաններ։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել և հանձնարարել է անել առավելագույնը հրդեհը հանգցնելու համար։






























