COP 17 համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:
ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շաչքում ներառված «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին հավանություն տալու մասին կետով COP 17 համաժողովի կազմակերպման նպատակով նախատեսվել է 1.0 մլրդ դրամ։
Հարկ է նշել, որ գործադիրը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում հավանության էր արժանացրել Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։
Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում, և 5 մլրդ 775 մլն դրամը կուղղվի COP17 համաժողովի կազմակերպմանը։
Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա՝ ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Ինչպես արձանագրել է ArmLur.am-ի տեսախցիկը, Մերիդիան» էքսպոկենտրոնում արդեն իսկ մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքները։
Դեռ 2024 թվականին էր նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել, որ «65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Սիմիդյանը։
Էմմա Միքայելյան




















































































