ՀՀ Կառավարության նիստի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ստեղծել երկու աշխատանքային խումբ, որոնք կկարգավորեն օդի աղտոտվածությունը և խցանումների հետ կապված խնդիրները։
Նշենք, որ վերջին օրերին Երևանի օդի աղտոտվածությունը հասել է անթույլատրելի չափերի։ Բազմաթիվ քաղաքացիներ լուսանկարում և բողոք են հայտնում քաղաքապետարանին՝ օդի աղտոտվածության՝ թուլատրելի չափն անցնելու հետ կապված։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով անդրադարձել է վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններին:
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































