
ՀՀ կառավարության այսօվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորանշանակ վարչապետներին ու մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներին: Զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Պաշտոնյայի խոսքով` 2013-ին 24 մլրդ բեռ է ներմուծվել, որի հիմնական շահառուն առողջապահության նախարարությունն է: Օրակարգում ընդգրկված այս հարցն ընդունվեց: