Ղրիմի իշխանությունները հանրապետության տարածքում խաղային գոտի ստեղծելու համար 1,5 մլրդ ԱՄՆ դոլար գումար են հավաքել. հայտարարել է Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Ռուստամ Թեմիրգալիևը, գրում է Известия-ն:
Ոլորտի առաջատար միջազգային ընկերությունները նույնպես պաշտոնապես խոստացել են մասնակցել նոր «Լաս Վեգասի» ստեղծմանը. նախատեսվում է նաև 10.000 աշխատանքային տեղի ստեղծում:
Խաղային գոտին 100 հեկտար տարածք կզբաղեցնի Ղրիմի հարավային ափին՝ խոշոր բնակավայրերից հեռու, կլինի փակ: Որպես շինհրապարակ դիտարկվում է Ալուշտայի և Յալթայի միջև ընկած տարածքը:
Վերջնական որոշում կկայացվի, երբ Ղրիմի խորհրդարանն իր որոշումը կայացնի ապրիլի 21-ին՝ Վլադիմիր Պուտինի արած առաջարկի հիման վրա: