ՀԱՊԿ-ի ղեկավարները նշել են արտատարածաշրջանային խաղացողների կողմից կազմակերպության ներսում գործընթացների վրա ազդելու փորձերը։
Հինգշաբթի օրը Բիշքեկում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ընդունված հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Տարածաշրջանային հակամարտությունների սրումը և անվտանգության նոր սպառնալիքների ի հայտ գալը, մասնավորապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ, ինչպես նաև արտատարածաշրջանային խաղացողների կողմից ՀԱՊԿ տարածքում գործընթացների վրա ազդելու փորձերը թելադրում են կայունության և խաղաղության ապահովման համար համակարգված ջանքերի անհրաժեշտությունը», – նշվում է փաստաթղթում։




















































































