ՀՀ ԿԳ նախարարը կմեկնի Գյումրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am – ին   ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում հանդիպում կունենա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային հանդիպումներ կունենա Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ)  և պետական տնտեսագիտական համալսարանների  Գյումրու մասնաճյուղերի գիտական խորհուրդների հետ: Նույն օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև Շիրակի մարզում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարների հետ:1030 – հանդիպում մարզպետի հետ 1100- հանդիպում Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի հետ1215- հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ)   Գյումրու մասնաճյուղի գիտխորհրդի հետ1300-հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի գիտխորհրդի հետ1345 – հանդիպում ՀՀ ԿԳՆ ենթակայության հաստատությունների տնօրենների հետ:




Լրահոս