Armenian text to speach

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։
Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում անդրադարձ կատարեց միջազգային հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցությանը՝ ի նպաստ հոգևոր առաքելության զորացման։
Հանդիպմանը նաև քննարկվեցին տարածաշրջանում ընթացող զարգացումները և առկա մարտահրավերները։
Իր հերթին Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիան խոսեց Գերմանիայի հայոց թեմի հետ ձևավորված հարաբերությունների մասին, նաև վստահեցրեց, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:



Լրահոս