Կառավարությունում ՕԵԿ-ին «մանրից» մոռանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,  ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը, որի համահեղինակներից են Հեղինե Բիշարյանն ու Լևոն Դոխոլյանը: Այդ ընթացքում տեղի ունեցավ զավեշտալի դեպք:

Բավական չէ, որ Գասպարյանը սխալ արտասանեց Բիշարյանի ազգանունը`օգտագործելով «Բեշարյան» տարբերակը,  Լևոն Դոխոլյանի ազգանունն այդպես էլ չկարողացավ ճիշտ ընթերցել: Մի քանի անգամ սխալ ընթերցելով ազգանունը՝ ՀՀ ոստիկանապետին  ներկաներից մեկը  հուշեց ճիշտ տարբերակը, որից հետո Գասպարյանը շնորհակալություն հայտնեց: 

Հ.Գ. ՕԵԿ-ի ` կոալիցիայից դուրս գալուց հետո, կարծես թե, բոլոր պաշտոնյաները սկսել են թարս աչքով նայել նախկին գործընկերներին:




Լրահոս