Մինչև շաբաթվա վերջ ԱԺ նախագահի անունը հայտնի կլինի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը` ապրիլի 26-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել:

Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը:

Armlur.am-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք այդ ժամանակ հրապարակվի ԱԺ նորանշանակ նախագահի անունը Թադևոսյանն ասաց, որ սահմանված ժամկետներում ամեն ինչ պարզ կդառնա:

«Պետք է համբերատար լինել: Երբ որոշվի, մենք էլ կիմանանք, դուք էլ: Իսկ թե ի՞նչ հարցեր են քննարկվելու, դրա մասին նույնպես Ձեզ կհայտնենք»,- ասաց Թադևոսյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ շաբաթ օրվա նիստը կմեկնարկի 15:30-ին:




Լրահոս