Աշխարհն այսօր նշում է Շեքսպիրի ծննդյան 450-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում ապրիլի 23-ին նշվում է անգլիացի մեծագույն դրամատուրգ 7 պոետ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակը:

Պատմությունը չի պահպանել Շեքսպիրի ծննդյան իսկական օրը: Հայտնի է միայն, որ նա մկրտվել է ապրիլի 26-ին: Ավանդաբար այդ օրը նշվում է Անգլիայի ազգային պոետի մահվան ամսաթվի՝ ապրիլի 23-ի հետ միաժամանակ, որը համընկնում է Սուրբ Գեորգիի՝ Անգլիայի երկնային հովանավորի տոնի հետ:

Շեքսպիրի ստեղծագործական ժառանգությունը ներառում է 38 պիես, 154 սոնետ, 4 պոեմ, 3 դամբանագիր: Նա ոչ միայն գրում էր, այլև բեմադրում իր պիեսները, ղեկավարում «Թագավորի ծառաները» անվանումը կրող թատերախումբը, որը ներկայացումներ էր տալիս «Գլոբուս» թատրոնում:

«Նա երբեք մոդայից դուրս չի եկել, սակայն վերջին 25 տարում նրա հեղինակությունը, հիրավի, հասել է ստրատոսֆերայի բարձունքին: Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում դուք ավելի վաղ երբեք չէիք կարող տեսնել Շեքսպիրի այսքան շատ բեմադրություններ»,- նշել է դրամատուրգի ստեղծագործության բրիտանացի մասնագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Բեյթը:

Անգլիացի հանճարի ողբերգությունները՝ «Համլետ»-ը, «Լիր Արքա»-ն, «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը, չեն իջնում աշխարհի թատրոնների բեմերից՝ պատմելով մարդկային գոյության հավերժական կոնֆլիկտների մասին:




Լրահոս