Սկիզբը՝
- https://armlur.am/1502574/
- https://armlur.am/1492853/
- https://armlur.am/1494965/
- https://armlur.am/1509987/
- https://armlur.am/1510587/
- https://armlur.am/1511087/
Արսեն Թորոսյանը, ով այժմ ղեկավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարար եղած ժամանակ խայտառակ գործողություններ է իրականացրել, որոնք արձանագրված են ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքներում: Նույն COVID-ի բուժումը մի հիվանդանոցում արժեցել է 722 հազար դրամ, իսկ մեկ այլ հիվանդանոցում՝ 109 հազար դրամ:
Նախորդ հրապարակումներում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչ չարաշահումներ է թույլ տվել Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը՝ ըստ ֆինանսների նախարարության: Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը, որի մասով COVID-ի ժամանակահատվածում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր քննվում https://www.civilnet.am/news/685244/%D5%BD%D5%AB%D5%BE%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D5%A9%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D6%84%D5%B8%D5%BE-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D5%A7-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B8%D6%80%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B9%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BA%D5%A5%D5%AF-%D6%83%D5%B8%D5%AD%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB%D5%B6/ այժմ կրկին Արսեն Թորոսյանի ենթակայությամբ է աշխատում. նա Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել:
Կորոնավիրուսի համավարակի օրերին Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարը Նարեկ Վանեսյանն էր, որի կուուպցիոն անցյալի մասին շատ է գրվել https://armlur.am/1497259/: Այսինքն՝ Արսեն Թորոսյանը իրեն շրջապատել էր, ըստ տարբեր հրապարակումների, կոռումպացվածի համբավ ունեցող գործիչներով, եւ պետբյուջեի միջոցները տնօրինում էին այնպես, ինչպես ցանկանում էին: Ասվածի ապացույցն արձանագրված է նաեւ ֆինանսների նախարարության ստուգումների ակտում (տե՛ս լուսանկարը), որտեղ 1 հիվանդության դեպքի միջին արժեքը Արսեն Թորոսյանի սիրելի հիվանդանոցներում ավելի թանկ է հաշվարկվել, քան հայտնի եւ մեծ հիվանդանոցներում:
Եվ այսպես, ֆիննախը արձանագրել է, որ «փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցմամբ կազմակերպություններում հիվանդների բուժման մեկ դեպքի միջին արժեքը կազմել է 380.118 դրամ, իսկ դեպքային ֆինանսավորմամբ կազմակերպություններում՝ 234.447 դրամ կամ փաստացի իրականացված ծախսերի փոխհատուցմամբ կազմակերպություններում 1 դեպքի միջին արժեքը 148.671 հազար դրամով բարձր»:
Նախ, հարց է, թե ինչու է կորոնավիրուսի բուժումը մեր երկրում այսքան թանկ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ տարել է այդ հիվանդությունը, կա՛մ գոնե հարազատ ունեցել, բայց, վստահաբար, այդքան մեծ ծախսեր բոլոր քաղաքացիների համար չեն իրականացվել: Նախարար Թորոսյանը, սակայն, իր սիրելի բժշկական կենտրոններին շռայլ գումարներ է բաժանել, «օտարներին»՝ անհամեմատ քիչ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին . (այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների՝ ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը), Արսեն Թորոսյանի օրոք 1 դեպքի միջին արժեքը հաշվարկվել է 722.154 դրամ: Այսինքն՝ Մասիվի հիվանդանոցում բուժված 1 հիվանդի միջին արժեքը եղել է 722 հազար դրամ:
- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին (ներկայիս տնօրենը՝ Հովհաննես Զոհրաբյանը, Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին) Արսեն Թորոսյանի օրոք 1 հիվանդի համար վճարվել է 625.841 հազար ՀՀ դրամ: Այս, 1 դեպքի միջին արժեքն է սա:
- «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին եւս շռայլ հատկացումներ են արվել Արսեն Թորոսյանի օրոք: Հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ, ով, ի դեպ, Մարտունի քաղաքի ՔՊ ավագանու անդամ է, մտերիմ էր նախարար Թորոսյանի հետ: Մարզային այս հիվանդանոցին տրվել է 561.629 դրամ: Մինչդեռ, օրինակ, Սեւանի, Հրազդանի կամ Գյումրու հիվանդանոցներին կրկնակիից պակաս գումար է հատկացվել նույն 1 հիվանդի հաշվարկով. տե՛ս լուսանկարը:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն մասնավոր մյուս հիվանդանոցներին Արսեն Թորոսյանը անհամեմատ քիչ գումարներ է բաշխել․
- «Արմենիա» (հանրապետական) ԲԿ – 253.247 դրամ
- «Էրեբունի» ԲԿ – 329.410 դրամ
- «Աստղիկ» ԲԿ – 302.497 դրամ
- Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ 141.586 դրամ
Այսպիսով` ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հիվանդանոցներում բուժված հիվանդների համար պետության կողմից տրամադրված գումարների չափերում զգալի տարբերություններ կան։
Շարունակելի ….
2
ՕԵԿ-ի քարոզիչը ՔՊ պատգամավոր է դարձել եւ բնակարան գնել
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված, «Ա Թիվի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին՝ մոռանալով սեփական անցյալը:
Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաեւ հենց Հասմիկ Հակոբյանի «շնորհքն» է: Հիմա նա դարձել է իշխող ՔՊ վարչության անդամ, չի շփվում «Կիսաբացի….» նախկին գործընկերների հետ: Կարճ ասած՝ մոռացել է
անցյալը:
Հիշեցնենք, որ մինչեւ ՔՊ-ական դառնալը, Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Հետո մտել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը պատկանող մեդիալրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում https://armlur.am/1506279/ : Հետո, իհարկե, ՔՊ-ի քարոզիչ դարձավ հայտնի գործարարի կայքում:
Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի՝ մինչեւ պատգամավոր դառնալը նա տուն չուներ, եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:
Տունը գնելուց 2 տարի անց՝ 2021 թվականին, պատգամավոր Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։
Նույն տարում 2016 թվականին ձեռք բերած NISSAN մակնիշի մեքենան 2 մլն դրամով վաճառել է ընկերուհուն՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն պետ Լաուրա Անտոնյանին: Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ պատգամավորի:
Նկատենք, որ Հակոբյանի ֆինանսական վիճակն այժմ կայունացել է. հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատավարձ է Ազգային ժողովից։ 173 հազար 230 դրամը փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս, իսկ 2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 850 հազար դրամ։
«Ստացված վարկերի, փոխառությունների մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից» «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք. 11 մլն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է, 28 մլն 865 հազար դրամն էլ անշարժի գույքի գնման իրավունքի համար է։
Այսպիսով՝ ընդհանուր վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 201 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, որը, օգտագործելով ԱԺ նախագահի հետ իր մտերմությունը, ծանոթ-բարեկամներին
ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել https://armlur.am/1297243/ :
* Հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին, աշխատանքով է ապահովել ԱԺ-ի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,
- իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,
- քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,
- իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,
- իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:
Շարունակելի ….
Լիլիթ Մակունցը 1 մլն դրամանոց 2 գիրք է նվեր ստացել
Լիլիթ Մակունցը, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է, ստացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում հայտարարագրված ամենաթանկարժեք նվերը։
Հոկտեմբերի 25-ին Լիլիթ Մակունցը համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում էր ունեցել ամերիկյան Twins Buick GMC ընկերության գլխավոր տնօրեն, գործարար Տիգրան Սաֆարյանի հետ։
Հանդիպման ընթացքում Մակունցին Սաֆարյանը նվիրել է 1 մլն 14 հազար դրամ արժեցող հանրագիտարան՝ 1 Encyclopaedia mundi հրատարակչության, Armenia Aeterna հավաքածուի բացատրական հանրագիտարան առանց հիմնական գրքի։ Armenia Aeterna գիրքը հիմնական գիրքն է, որը պարունակում է 41 կարեւորագույն պատմական փաստաթղթերի ընտրանի, իսկ սեւ կոշտ կազմով գիրքը բացատրական հանրագիտարան է, որը նկարագրում է յուրաքանչյուր փաստաթղթի պատմությունը։ Գրքերը վաճառվում են միայն որպես մեկ ամբողջական հավաքածու, եւ երկու գրքերի ընդհանուր արժեքը կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար։
Իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ օրակարգային թեման շարունակում է մնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կաթողիկոսին «հեռացնելը»: Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել Կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգեւորականներին՝ նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով՝ մինչեւ ճնշումները հասնեն անձամբ Կաթողիկոսին։
Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ «բացահայտել» են Կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում Ազգային-Եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ:
Ըստ մեր աղբյուրների՝ այդ հավաքների ընթացքում բոլոր հոգեւորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ: Հենց այդ ժողովն է ընտրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ իր կողմից ձեւավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեեւ դա զուտ ներեկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Նիկոլ Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք՝ Կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։
Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։
Նշենք նաեւ, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այս կիրակի եւս պատարագի է մասնակցելու, այս անգամ՝ Արարատի մարզում: «Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին», – հայտարարել է Փաշինյանը:
Այսինքն՝ երեք հարյուրից ավելի հոգեւորական ունեցող եկեղեցում Փաշինյանը գտել է մարդկանց, որոնք իրեն չեն մերժում, եւ հերթով գնում է նրանցից հաղորդություն ստանալու:























