
ՀՀ կառավարությունն այսօր մերժեց Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի և Հայկ Բաբուխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-461-13.03.2014-ՊԱ-010/0) վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում հին (5 և ավելի տարվա արտադրության) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննnւթյան պարբերականության ժամկետը հավասարեցնել նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցի պարբերականության ժամկետին և գտնում է, որ տեխնիկական զննության պարբերականության ժամկետների ավելացումները չեն նպաստում տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում տեխնիկական և ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիքների ապահովմանը:
Նախագծով անհրաժեշտ է կարգավորել՝ տեխնիկական զննության կտրոնի բացակայության դեպքում ով և ինչպես է իրականացնելու վերահսկողությունը տեխնիկական զննության անցկացման նկատմամբ, ինչպես նաև՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով դրա հետ կապված իրավահարաբերությունները: