Armenian text to speach

Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․
«Արագածոտնի թեմի քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է:
Բողոքը բավարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը: Պետք է արձանագրեմ, որ այս Դատավորն արդեն բազմաթիվ անգամներ (համենայն դեպս իմ վարույթներով) աչքի է ընկել արդարադատության շատ բարձր որակով, շատ սիրուն որոշումներով և որ ամենա զարմանալին է՝ իր վարույթում գտնվող գործերով տիրապետում է բացարձակապես բոլոր նյութերին (սա բացառիկ երևույթ է նման ծանրաբեռնվածության պայմաններում):
Իմ էջում շարունակ բարձրաձայնելու եմ այս տեսակ Դատավորների մասին, քանի որ նրանց քանակը, ցավոք, գնալով նվազում է»։



Լրահոս