Armenian text to speach

ԵՄ ղեկավարը կոչ է արել Թրամփին տարածք տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տարածք տա՝ Ուկրաինայի խաղաղության բանակցություններում արդյունքների հասնելու համար։

«Տարիների ընթացքում տարբեր երկրներ փորձել են միջնորդել, բայց ապարդյուն», – ասել է նա La Vanguardia-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «մենք աջակցել ենք նրա (Թրամփի – խմբ.) ջանքերին առաջին օրվանից»:

«Զուգահեռ ալիք ստեղծելը հակաարդյունավետ է։ Մենք պետք է Թրամփին տարածք տանք հաջողության հասնելու համար։ Բայց եթե դա չաշխատի, մենք ստիպված կլինենք փնտրել այլ ուղիներ և բացել այլ ալիքներ՝ լուծում գտնելու փորձ կատարելու համար։ Առայժմ մենք չպետք է ենթադրություններ անենք. մենք պետք է աջակցենք ԱՄՆ ջանքերին», – ասել է Կոշտան։

Կոստան նշել է, որ ամերիկյան ծրագրի «նախագծի» շուրջ չափազանց շատ ենթադրություններ են եղել, սակայն Վաշինգտոնն արդեն իսկ իր եվրոպացի գործընկերներին պարզաբանել է, որ դա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է։

Պատասխանելով շարունակական ճնշման պայմաններում Ուկրաինային ֆինանսավորելու Եվրոպայի պատրաստակամության վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրել է, որ հոկտեմբերին ԵՄ-ն արդեն երկու տարով երաշխավորել է Կիևի ֆինանսական աջակցությունը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում խստացնել պատժամիջոցները։




Լրահոս