Կանադայի ամենամեծ նահանգը՝ Քվեբեկը ներկայացրել է նոր օրինագիծ, որը ընդլայնում է գործող սեկուլյար (աշխարհիկ) օրենքները և նոր սահմանափակումներ է դնում պետական տարածքներում կրոնական դրսևորումների վրա։ «Սեկուլյարիզմ 2.0» նախաձեռնությունը արգելում է կրոնական խորհրդանիշների կրումը նաև պետական աջակցություն ստացող մանկապարտեզների աշխատակիցներին, իսկ հրապարակներում ու պուրակներում հավաքական աղոթքն այլևս թույլատրվում է միայն համայնքի նախնական թույլտվությամբ։ Մանկապարտեզից մինչև բուհ արգելվում է նաև դեմքը փակող հագուստը։
Ընդդիմությունը և մարդու իրավունքների կազմակերպությունները քննադատում են, որ կառավարությունը սրում է հասարակական բաժանումները և սահմանափակումները հիմնականում ազդում են կրոնական փոքրամասնությունների վրա։
Այս նախաձեռնության հիմքում Bill 21-ն է, որը 2019-ից արգելում է դատավորներին, ոստիկաններին, ուսուցիչներին և այլ պաշտոնյաներին կրոնական խորհրդանիշներ կրել։ Չնայած օրենքը պաշտոնապես կրոն չի նշում, այն հաճախ քննադատվում է մուսուլման կանանց ու այլ փոքրամասնությունների վրա ազդեցության համար։
Քվեբեկում սեկուլյարիզմի թեման շարունակում է մնալ հասարակական լայն քննարկման կենտրոնում, և նոր օրինագիծը կրկին ուժեղացրել է այս բանավեճը։





























