Armenian text to speach

ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԿՀ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել եւ քննության է առել ArmLur.am-ի հրապարակած հոդվածը՝ «7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է. ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը» վերտառությամբ։

 

Հոդվածում գրել էինք, որ վերջին 24 տարիներին ղեկավարելով Նաիրի համայնքը՝ Նորայր Սարգսյանը 28 մլն դրամով ավելացրել է իր տարեկան եկամուտները վերջին 2 տարում։

Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, 3 հողին ամրակցված անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։ Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ ժառանգության կամ գնման եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության տրակտոր «ՄՏԶ-82» մակնիշի։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղ գտած առաջին հայտարարագրի համաձայն, որը ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։

Համայնքի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 մլն դրամ, սակայն 2021 թվականի հաշվետու տարվա հայտարարագրում առկա տվյալներում կանխիկ դրամական միջոցներն աճել են գրեթե 16 մլն դրամով։ Տեղեկացնենք, որ հաշվետու տարվա  32 մլն դրամ եկամտից 5 մլն 316 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է, որը ստացել է ՀՀ Կոտայքի մարզի «Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ 708 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։

Մեր հրապարակման հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է «Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի հայտարարագրերի՝ հրապարակմամբ արձանագրված առերեւույթ անհամապատասխանությունների ուսումնասիրություն», ինչից հետո որոշել է ավարտել ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով անհամապատասխանությունների բնույթը, ինչպես նաեւ առաջարկվել է կատարել ուղղում հայտարարագրերում:

Լավ է, որ հոդվածից հետո Նորայր Սարգսյանի հայտարարագիրն ուսումնասիրվել է եւ առաջարկվել է շտկումներ  անել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս