
Բելգիայի Լյեժ քաղաքում ահաբեկչություն է կատարվել,- հաղորդում է Reuters -ը: Հանցագործները ձեռքի նռնակներ են նետել Սեն Լամբեր հրապարակի ավտոբուսի կանգառում եւ կրակել այնտեղ հավաքված մարդկանց ուղղությամբ: Ահաբեկչության զոհ է դարձել 2 մարդ, 10-ը վիրավորվել են: Ականատեսները հաղորդում են, որ լսել են առնվազն 4 պայթյուն: Ահաբեկչությունն իրականացրել են երեք հոգի: Նրանցից մեկն ինքնասպանություն է գործել, մյուսին ոստիկանությունը բռնել է, երրորդը փնտրվում է: Որոնողական աշխատանքներ են տարվում նաեւ ուղղաթիռներով: Ըստ ականատեսների՝ երրորդ հանցգործը մոտ ա40 տարեկան տղամարդ է: