Armenian text to speach

ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ «ԳԼԻՆԿԱ ՄՈԼԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

 Հոկտեմբերի 4-ին հրապարակվել էր, որ կալանավորվել է փաստաբան Արմինե Հարությունյանը։ ArmLur.am-ին երեկ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փաստաբանի եւ դատարանի աշխատակիցների կաշառքի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ այն ուղարկել է դատարան։

 

 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Անահիտ Վաչագանի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին ապօրինի գործողության համար, դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, տվել է խոշոր չափերով կաշառք։

Էմիլյա Հրաչյայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, օժանդակել է ստանալ խոշոր չափերով կաշառք՝ այն տվողի օգտին ապօրինի գործողության համար։ Նա զբաղեցրել է Երեւանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի գործավարի պաշտոնը։

Արմինե Լեւոնի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձին՝ դատավորին, օժանդակել է ստանալ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգում տեղեկություններ կան, որ ենթադրյալ կաշառքի թեման կապ ունի «Գլինկա Մոլի» սեփականատերերի հետ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս