Armenian text to speach

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Գյումրի, Շիրակացի 17)։ Կասեցման պատճառ է դարձել այն, որ սննդի օբյեկտի պատերը չունեին հարթ մակերես, եղել են մրոտ, չնորոգված, որոշ հատվածներում՝ ճաքերով, ինչն անհնար էր դարձնում պատշաճ մաքրումն ու ախտահանումը։ Առաստաղը նույնպես նորոգված չէր, նկատվել էին կեղտի կուտակումներ եւ մասնիկների թափվելու հնարավորություն։

Հուսանք, որ տրված ժամկետում սեփականատերը կլուծի մաքրության եւ նորոգման խնդիրները, որպեսզի սննդի կետը կարողանա վերագործարկել՝ արդեն համապատասխանելով անվտանգության նորմերին։

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Իմ հաշիվների վրա դրված են արգելանքներ. ինչպե՞ս կատարել վճարումը եւ շուտ ազատվել դրանցից:

Համլետ Աղաջանյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկադիր ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով համապատասխան գումարների վճարումները կարող են կատարվել հետեւյալ տարբերակներով.

ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Անհրաժեշտ է մոտենալ ցանկացած վճարման (EASYPAY, TELCELL, MOBIDRAM) տերմինալի մոտ, սեղմել Հարկադիր ծառայություն պատուհանը, մուտքագրել Ձեր հեռախոսահամարը եւ սոցիալական քարտի համարը՝ ՀԾՀ-ն, որից հետո էկրանին կհայտնվեն տվյալներ Ձեր նկատմամբ հարկադիր ծառայությունում հարուցված վարույթների եւ արգելանքների մասին, ինչպես նաեւ՝ տվյալներ արգելանքների համար հիմք հանդիսացող գումարների չափերի եւ պահանջատերերի մասին։ Տերմինալով կարող եք ըստ հաջորդականության կատարել բոլոր վճարումները, եւ կիրառված արգելանքները կվերանան նույն օրվա ընթացքում։

ՏԱՐԲԵՐԱԿ 2 – Անձնագրով եւ սոցիալական քարտով մոտենալ հարկադիր ծառայություն՝ ք. Երեւան, Հալաբյան 41ա հասցեով, եւ տեղում սպասարկող աշխատակիցների մոտ կատարել բոլոր վճարումները։ Արգելանքները կհանվեն մեկ օրվա ընթացքում։

ՏԱՐԲԵՐԱԿ 3 – Այցելել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կայք, լրացնել համապատասխան դաշտերը եւ կատարել վճարումը։ Այս տարբերակով վճարում կատարելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բանկային քարտ, որի վրա առկա կլինեն բավարար չափով դրամական միջոցներ։ Վճարումը կատարելուց հետո արգելանքները կվերացվեն երկու օրվա ընթացքում։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համապատասխան վճարումները կարող եք կատարել նաեւ ՀՀ-ում գործող ցանկացած բանկի մասնաճյուղում, «Հայ Փոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում, եւ այս տարբերակի դեպքում պետք է Ձեզ հետ ունենաք անձնագիր, սոցիալական քարտ եւ հարկադիր կատարողի համապատասխան որոշման օրինակը, որի հիման վրա կկատարվի վճարումը։ Արգելանքը վճարումից հետո կհանվի երեք օրվա ընթացքում։

Վճարումներ կատարելու ընթացքում դժվարություններ առաջանալու դեպքում կարող եք զանգահարել հարկադիր ծառայության «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին՝ (077), (091), (055) 713-437։

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Բժշկասոցիալական վերափորձաքննություն անցնելու համար կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ:

 

Ելենա Գրիգորյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերափորձաքննություն անցնելու համար անհրաժեշտ է`

ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում

բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ` փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում

գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ):

 

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ` ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետեւանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից:




Լրահոս