Armenian text to speach

ՈՐՆ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԵՎ ԻՆՉ ԱՐԺԵՔՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամանորը Հայաստանում տոնում են տարբեր ձեւերով. ոմանք նախընտրում են այն դիմավորել տանը՝ առատ սեղանի շուրջ եւ 12 ղողանջների ուղեկցությամբ, իսկ մյուսները սիրում են երեկոն անցկացնել մտերիմների ու ընկերների հետ՝ տարբեր ռեստորանային կամ հյուրանոցային համալիրներում, երբեմն էլ՝ մայրաքաղաքից հեռու։

 

«ԱրմԼուր.ԷյԷմ»-ը ուսումնասիրել է Booking.com կայքը եւ ներկայացնում է, թե Ամանորից մեկ ամիս առաջ ինչ արժեքներով կարելի է ամրագրել հյուրանոցային համարներ Ծաղկաձորում։

Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներում բարձրակարգ հանգիստը մատչելի չէ։ Օրինակ՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում 2 անձի համար ամենաթանկ տարբերակներից մեկը առաջարկում է Alvina Tsakhkadzor հյուրանոցը՝ 1 մլն 360 հազար դրամ, ինչը ներառում է բոլոր ծառայությունները, այդ թվում՝ շոգեբաղնիքը։

Alvina հյուրանոցային համալիրի մեկ սենյականոց ստուդիո-բնակարանը Ամանորի օրերին արժե 660 հազար դրամ։

King բնակարանները Ամանորի ընթացքում արժեն 540 հազար դրամ։ Դրանք գտնվում են Ծաղկաձորում, ունեն անվճար մասնավոր կայանատեղի, անվճար Wi-Fi եւ տաք լոգարան։

Marrone Hotel Tsaghkadzor-ում նույն օրերին հանգիստը արժե 450 հազար դրամ։ Հյուրանոցը տրամադրում է անվճար հեծանիվներ, այգի, ընդհանուր սրահ, բաց պատշգամբ-հարթակ, լեռնադահուկային լանջերին ուղիղ մուտք, ինչպես նաեւ բար եւ խաղատուն։ Հյուրերը կարող են օգտվել 24-ժամյա ընդունարանից, օդանավակայանի տրանսպորտից եւ ընդհանուր խոհանոցից։ Ամբողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi։

Teghenis Resort հանգստյան համալիրը, որը գտնվում է Ծաղկաձորում՝ ճոպանուղուց 250 մետր հեռավորության վրա, առաջարկում է մարզասրահ, սաունա, գոլորշու սենյակ, փակ լողավազան, անվճար կայանատեղի եւ բարձր արագությամբ Wi-Fi։ Համալիրը ունի նաեւ ռեստորան-բար՝ համեղ ուտեստներով, ինչպես նաեւ ամառային եւ ձմեռային այգի։ Այստեղ հանգստի արժեքը 421 հազար դրամ է։

Ամանորը Ծաղկաձորում անցկացնելու ամենամատչելի տարբերակներից են անհատական տներն ու քոթեջները, որոնց արժեքը սկսվում է 45 հազար դրամից։ Առաջարկվում են նաեւ հյուրատներ, որտեղ դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը բնակվելը արժե 100-150 հազար դրամ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս