Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը «Քիսս ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ 500 հազար դրամի չափով։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի կայքէջից։
Հանձնաժողովի որոշման մեջ համալիր ուսումնասիրությունների արդյունքում, հիմք ընդունելով օրենքների դրույթները եւ ձեռք բերված փաստերը, արձանագրվել են. ««Քիսս ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Kiss FM» լսողական ծրագրի 2025 թվականի հոկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հառարձակվող «Ղսմաթով կճուճ» հաղորդումների ընթացքում հնչել են հաղորդավարների արտահայտություններ, որոնցում մատնանշվել են «Մանուկյան» գինու եւ կոնյակի գործարանի «Հոլանի» գինիները։
Մասնավորապես, նշվել է հնարավորությունը «Քիսս ԷՖ ԷՄ»-ի, «Մանուկյան» գինու եւ կոնյակի գործարանի կողմից նվեր ստանալու վեց շիշ «Հոլանի» գինի՝ հնչեցնելով «Մանուկյան» գինու եւ կոնյակի գործարանի անվանումը», – ասվում է որոշման մեջ՝ միաժամանակ արձանագրելով, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալների համաձայն, «Քիսս ԷՖ ԷՄ» լսողական ծրագրի ընթացքում գովազդվող ընկերության՝ իրավաբանական անձի ֆիրմային անվանումն է հանդիսանում «Մանուկյան կոնյակի գործարան»-ը, այլ ոչ «Մանուկյան» գինու եւ կոնյակի գործարանը, ինչպես հնչել է եթերում։
Նշյալ էլեկտրոնային գրանցամատյանի քաղվածքը Հանձնաժողով է ներկայավել նաեւ Հեռարձակողմի կողմից բացատրության հետ։
Հանձնաժողովը «Քիսս ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է «տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժ՝ տուգանելով սահմանված 500 հազար ՀՀ դրամի չափով։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























