Armenian text to speach

ԼԻԴՅԱ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց վարչական հսկողություն եւ գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի դատական նիստին դատարանը որոշել էր երեք ամսով երկարաձգել գործով անցնող միակ կնոջ՝ Լիդյա Մանթաշյանի կալանավորման ժամկետը, թեեւ մյուս մեղադրյալների խափանման միջոցներն առավել մեղմացվել էին։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջեւ դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, եւ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների, այդ թվում՝ Լիդիա Մանթաշյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 




Լրահոս