Armenian text to speach

ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկանում է, որ երեկ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում կար «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ։

 

Նախագծի համաձայն՝ Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի  30-ի N 1537-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված, 2025 թվականի Արենի եւ Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման իրականացման արդյունքում առաջացող պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Վայոց ձորի մարզից, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած, առնվազն 700 տոննա եւ ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով Արենի եւ Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մթերված ամբողջ ծավալի համար պետք է տրամադրվի սուբսիդավորում 1 կիլոգրամի համար 70 դրամի չափով։

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը կազմում է 143,025.4 հազար ՀՀ դրամ։

Նախագծի ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան Վայոց ձորի մարզի պայմանագիր չունեցող խաղողագործների հետ կնքել Արենի եւ Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագիր եւ մթերել շուրջ 2043.22 տոննա խաղող՝ կոնյակի սպիրտի արտադրության նպատակով, որով կլուծվի Արենի եւ Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման հետ կապված խնդիրը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս