Armenian text to speach

Կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր Կին իրավապաշտպանների միջազգային օրն է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել։
«Շնորհավորում եմ՝ հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը և անսպառ նվիրումը նպաստում են՝ ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն։
Կին իրավապաշտպանների ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են։
Այդ գործունեությունը պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից»,- ասվում է ուղերձում:



Լրահոս