Armenian text to speach

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում ընդգծվել են համագործակցության հնարավորությունները։




Լրահոս